Բիբինը անպայման պետք է պատժվի. Բադեյանը՝ ՀԷՑ-ի տնօրենի մասին

մանվել-բիբինՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից և ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը:

Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Որպես պերսոնա` պետք է պատժվի»:

Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով, որ ՀԷՑ-ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել: ՀՀԿ-ականների այս զայրույթի իրական պատճառը, թերևս, այն է, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Բիբինն իրեն պահել է տանտիրոջ, կամ ավելի ճիշտ, գաղութատիրոջ պես, ինչը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով