ՀԾԿՀ-ն առաջիկա նիստում չի քննարկի էլէներգիայի թանկացման հարցը. ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր

հծկհ1Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ հետո, ամսի 9-ին կամ 10-ին (հունիսի-խմբ.) արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»: Բայց հունիսի 10-ին նշանակված հանձնաժողովի նիստի՝ հրապարակված օրակարգում էլէներգիայի սակագնի հետ կապված որևէ հարց ներառված չէ: Թե ինչուե՞ս է հանձնաժողովը այդ օրը «դիրքորոշում հայտնելու» ներկայացված հայտի վերաբերյալ առայժմ անհայտ է: Չի կարելի բացառել, որ հանձնաժողովը, իրոք, նախատեսած է եղել ՀԷՑ-ի հայտը քննարկել հենց այս շաբաթ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցը հետաձգվել է: Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀԾԿՀ-ն սակագնի վերանայման հարցը օբյեկտիվորեն պատրաստ կլինի քննարկել միայն հունիսի երրորդ տասնօրյակում, բայց քանի որ հունիսի 19-ին նախատեսված է բողոքի ցույց՝ ընդդեմ սակագնի բարձրացման, հանձնաժողովը կփորձի որոշումը կայացնել մինչ այդ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով