Աղաբեկյանը կարող է դառնալ ՀՀ Պնախարար

 

Աղաբեկյանը կարող է դառնալ ՀՀ ՊնախարարՀՀ-ում սահմանադրության փոփոխություններից հետո Սեյրան Օհանյանը դառնա «անգլիական թագուհի», Աղաբեկյանն էլ կարող է դառնալ ՀՀ Պնախարար: 

«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առ ժամանակ սառեցվել է Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը. «Ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է, բայց ոչ մոտակայում»: Որոշ տեղեկություններով, այդ տեղափոխությունն Արթուր Աղաբեկյանին ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու կոնտեքստում է դիտվում, ինչն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու, ԼՂ Աժ ընտրություններում հաղթանակ տանելու արձագանքն է:

Ընդ որում, բավականին հեռուն գնացող, եթե ՀՀ-ում սահմանադրության փոփոխություններից հետո Սեյրան Օհանյանը դառնա «անգլիական թագուհի», Աղաբեկյանն էլ կարող է դառնալ ՀՀ Պնախարար: Դա՝ ապագայում, իսկ երեկ ԼՂ կառավարության նիստում ներկայացվել է նոր ծրագիրը, հաստատվել, ուղարկվել Աժ՝ հունիսի 10-ին քննարկվելու՝ վստահության քվե ստանալու: Ի դեպ, նախատեսվում է գյուղերում երիտասարդ ընտանիքներին միանվագ 30 միլիոն դրամ տրամադրել՝ տուն կառուցելու համար։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով