Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Հոսանքը օգոստոսի 1-ից կթանկանա 6,93 դրամով. Պաշտոնական

Հոսանքը օգոստոսի 1-ից կթանկանա 6,93 դրամով. Պաշտոնական

հծկհ1Հոսանքի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին:Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել 6,93 դրամով: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ հանձնաժողովի կայքից:

Այսպիսով, հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը դարձնել ցերեկը 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ

Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքը, նպատակ ունենալով ապահովել էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացում հանրության իրազեկվածությունը, հանձնաժողովը իր պաշտոնական կայքում (www.psrc.am) 2015 թվականի մայիսի 8-ին և 14-ին, տեղադրել է էլեկտրաէներգետիական համակարգի 5 խոշոր արտադրող կայանների, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողների, ինչպես նաև՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերանայման հայտերը՝ իրենց հիմնավորումներով, այդպիսով, յուրաքանչյուր շահագրգիռ և հետաքրքրված անձի հնարավորություն ընձեռելով ուսումնասիրելու վերոնշյալ հայտերը:
 Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի հունիսի 17-ին ժամը 11:00-ին, նախատեսվում է վերը նշված հարցերը քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Պատշաճ ձևով հանրային իրազեկում կազմակերպելու նպատակով 09.06.2015թ-ին հանձնաժողովի կայքում տեղադրվել են նաև հանձնաժողովի աշխատակազմի կողմից մշակված որոշումների նախագծերը, այդ որոշումները հիմնավորող հաշվարկները (http://psrc.am/am/announcements/announcement/2142-1):
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը, հանձնաժողովի աշխատակազմի կողմից մշակված որոշումների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու նպատակով, կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ներառյալ 15.06.2015թ., ժամը 18:00-ը, զանգահարել 528590 (ներքին 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Հայտնում ենք նաև, որ նշված գործընթացի հետ կապված՝ գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև՝ ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝elensakagin2015@psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

09.06.2015թ.

Դիտվել է 535 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy