Home » Real Politik » Երվանդ Զախարյանը փրկում է Հովիկ Աբրահամյանին

Երվանդ Զախարյանը փրկում է Հովիկ Աբրահամյանին

նաիրիտ9Կառավարությունը՝ իր ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձ է անում դժգոհ քաղաքացիների մի մասի պահանջը բավարարելով լռեցնել:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին է մոտեցել ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և խոսատացել, որ հուլիսին ամբողջությամբ կմարվի գործարանի աշխատակիցների պարտքը:

Նշենք, որ Երվանդ Զախարյանը գրեթե միշտ նաիրիտցիների հետ հանդիպումներից խուսափել է: Նույնիսկ լրագրողների՝ Նաիրիտին առնչվող հարցերից է խուսափել, իսկ այսօր ուղիղ երկխոսության մեջ է մտել այն քաղաքացիների հետ, որոնց Նաիրիտ գործարանը միլիոնավոր դոլարների աշխատավարձ է պարտք:

Հիշեցնենք, որ նաիրիտցիները մայիսի 27-ին միացել էին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին և ցուցանակներով Ազատության հրապարկում էին, ինչպես նաև երթի հետ միասին շրջեցին Երևանի փողոցներով:

Ստացվում է, որ կառավարությունը ամեն կերպ ջանում է, որ համընդհանուր դժգոհության ալիք չբարձրանա ընդդեմ իշխանությունների: Նաիրիտի աշխատակիցները իրենց անկոտրում կամքով (նստացույց, բողոքի չդադարող ակցիաներ) ապացուցեցին, որ պահանջատեր են և եթե միանան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին, ապա  չի կարելի բացառել, որ բողոքող քաղաքացիների դժգոհության սլաքը կարող է ուղղվել դեպի կառավարություն:

Այսպիսով, կառավարությունը՝ իր ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձ է անում դժգոհ քաղաքացիների մի մասի պահանջը բավարարելով լռեցնել:

Իսկ ինչո՞ւ Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին ասաց, որ պարտքը կմարեն հուլիսի 9-ին: Հավանաբար նրա համար, որ աշխատակիցները ամեն պահ ապրեն սպասողականություն և մտավախություն ունենան կառավարության դեմ դուրս գալուց: Համենայնդեպս, անկախ պարտքի չափից, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման դեմ հարկավոր է միշտ պայքարել, անկախ ստացած խոստումներից:

Պարզ է, որ Երվանդ Զախարյանն իր դեմքով է փրկում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը մի «ռումբից», որը հասնում է պայթյունի աստիճանի:

 «Նաիրիտի» պարտքը կազմում է 102 մլրդ դրամ:

Դիտվել է 180 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy