Հաղթանակ չէր. Հովիկ Աբրահամյանը՝ իր տղայի քաղաքապետ դառնալու մասին

 հովիկ-արգամ«Սա հաղթանակ չէր,  լավ կլիներ, որ մրցակից ունենար». ՀՀ վարչապետ:

Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ  Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս որքան էլ փորձեց խուսափել հարցրեից, այնուամենայնիվ անդրադարձավ իր տղայի՝ Արգամ Աբրահամյանի, քաղաքապետ դառնալու հարցին: Ինչպես փոխանցում է Politik.am-ի թղթակիցը՝ վարչապետը Արգամ Աբրահամյանի ընտրությունը հաղթանակ չհամարեց:

«Սա հաղթանակ չէր,  լավ կլիներ, որ մրցակից ունենար, եթե մրցակից ուններ: Այդ դեպքում նոր կլիներ հաղթանակ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ մեկ տարի անց  նոր հնարավոր կլինի շնորհավորել Արգամ Աբրահամյանին, երբ երևա վերջինիս աշխատանքի արդյունքը:

Վարչապետի համոզմամբ՝ արտաշատցիները Արգամ Աբրահամյանի հետ հույսեր են կապում:

Politik.am-ն ավելի վաղ գրել էր, որ հունիսի 7-ին Արտաշատում կայացած ընտրությունների արդյուքնում վարչապետի տղան 99 տոկող ձայն է ստացել: Արգամ Աբրահամյանը մրցակից չուներ և  միայն 116 ընտրող է դեմ արտահայտվել նրան:

Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով