Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում 40 տոկոս ձայն է ստացել. Քրդական կուսակցությունը՝ 13

Էրդողանի կուսակցությունը  40 տոկոս ձայն է ստացել. Քրդական կուսակցությունը՝  13Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ հունիսի 7-ին, Թուրքիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններ: Թուրքական լրատվամիջոցների համաձայն ստացվել է  հետևյալ պատկերը:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարն է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել 40.8% ձայն: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում կունենա  258 մանդատ:

«Ժողովրդահանրապետական» կուսակցություն ստացել է 25.1% ձայն և կունենա 132 մանդատ:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացել է  16.4% ձայն  և կունենան 81 մանդատ:

«Ժողովրդադեմոկրատական»  կուսակցությունը, որը քրդական է ստացել է  13% ձայն և 79 մանդատ կունենա Թուրքիայի խորհրդարանում:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով