Home » ՄԱՄՈՒԼ » Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք

Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք

Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ Աբրահամյան«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ընտրվելու առթիվ նախորդ շաբաթ մեծ քեֆ է կազմակերպել «Արտաշատ» ռեստորանում: Մասնակցել են մարզպետը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները, Արտաշատի նախկին և ներկա պաշտոնյաներ, մարզային հեղինակավոր դեմքեր, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովթեր ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Քեֆի ժամանակ էլ Արգամը կողքը նստած մի քանի «խառոշիներին» ասել է. «Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք»: Սրանք արագ արձագանքել են նորընտիր քաղաքապետի հրահանգներին: Ասում են, թե հրահանգը վերաբերել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Ի դեպ, այս դեպքից հետո, երբ Արարատի մարզպետը խորհրդակցությունների ժամանակ մարզի գյուղապետերի զեկույցներին ոչ ադեկվատ է արձագանքում, գյուղապետերը թաքուն կատակում են. «Ուղարկում՝ ուղարկում էիք, ջանդակն ուղարկել էիք, բա գլուխն ինչու պահեցիք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 185 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy