Պալաչը վստահված անձանց հավաք է կազմակերպել. Աբովյանում լարվածություն է նկատվում

արթուր հարությունյան1Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` հունիսի 7-ին Աբովյանում անց է կացվում քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուներից մրցակցայինը երկուսն են` Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ) և Վահագն Գևորգյանը:

Politik.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Պալաչի` Արթուր Հարությունյանի և Կարապետ Իսրայելյանի  վստահված անձինք համակարգվում են մի շտաբի կողմից: Արթուր Հարությունյանը տեղամաս ուղարկելուց առաջ հավաքել է բոլոր վստահված անձանց և հորդորել, որ պետք է ամեն գնով լավ աշխատել, ապա  նոր գործուղել է տեղամասեր:  Նշենք, որ Կարապետ Իսրայելյանը նախընտրական փուլում Արթուր Հայրապետյանի վերաբերյալ բաասական կարծիք է  արտահայտվել:

Հիշեցնենք, որ ընտրությանն արդեն մասնակցել է Կոտայքի Մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով