ԱԺ-ն վավերացրեց Ռուսաստանից ստացվող 200 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

քվեարկությունԱզգային ժողովի հինգերորդ գումարման  2015 թվականի հուլիսի  2-ի  արտահերթ նիստում  պատգամավորների քվեարկության գրեթե 99 տոկոս կողմ ձայների հարաբերակցությամբ  վավերացվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագիրը ԱԺ էր բերել Սերժ Սարգսյանը: Համաձայնագրի արժեքն է 200 միլիոն ԱՄՆ դոլար:

Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից    96-ը կողմ քվեարկեց, դեմ` 1-ը, ձեռնպահ չկար: Միակ դեմ քվեարկած պատգամավորը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էր:

Այս վավերացմամբ Հայաստանի արտաքին պարտքը ավելացավ և 200 մլն դոլարով:

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով