Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոսկու առևտրով զբաղվողների համար տուգանքները կբարձրացվեն

Ոսկու առևտրով զբաղվողների համար տուգանքները կբարձրացվեն

zolotoPolitik.am լրատվական կայքը այսուհետ իր ընթերցողներին է ներկայացնելու ՀՀ Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նաձեռնություններն ու համաձայնագրերը: Այս կերպ մենք փորձելու ենք մեր ընթերցողներին հասցնել այն փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն ՀՀ օրենքներում:

Ստորև ներկայացնում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակը ՀՀ կառավրությունն է:

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 169.15-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 . Օրենսգրքի 189.1-ին հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի  նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».

2. 2-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

3. 3-րդ մասի «հարգադրոշմման» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները եւ» բառերը, իսկ «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

4. 4-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «վեցհարյուրապատիկի» բառով.

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ մասերով.

«Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի  նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի 7-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 189.1-ին հոդվածի 5-րդ, 6-րդ 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «169.15» թիվը:

Հոդված 5 . Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իր իրավասության շրջանակներում քննում է սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, (ոչ պարենային ապրանքների մասով) 21-րդ, մասերով, 188-րդ (ոչ պարենային ապրանքների մասով) հոդվածներով եւ 189.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը` գլխավոր պետական տեսուչը:

Սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագիծը վերցված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից

Դիտվել է 70 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy