Արգամ Աբրահամյանը ծաղրում է հորն ու բոլոր արտաշատցիներին (Photo)

3636Կրտսեր Աբրահամյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Օրեր առաջ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ հրապարակեց իր առաջին նորամուծության մասին:

Կրտսեր Աբրահամյանը, ով համաձայն կենտրոնական  ընտրական հանձնաժողովի տվյալների հունիսի 7-ի ընտրություններում ստացել էր 99 տոկոս ձայն և դարձել էր քաղաքապետ, հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել:

«Նախընտրական շրջանում արտաշատցիները բազմիցս բարձրացնում էին Արտաշատի տրանսպորտին վերաբերվող խնդիրներ, ինչն իսկապես կարևոր է: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո որոշեցի առաջիններից մեկն անդրադառնալ այս խնդրին»,- գրել է Արգամը և հանդես է եկել իր անդրանիկ նախաձեռնությամբ.«Եվ այսօր արդեն քաղաքում գործում են անվճար երթուղայիններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են երթևեկել քաղաքի մի ծայրից մյուսը: Քաղաքի տրանսպորտային խնդիրներին անդրադառնալու եմ առաջիկայում ևս: Ի դեպ, այս խնդիրն իր լուծումը ստացել է ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին»:

meqena

Քաղաքական մեկնաբանները Արգամ Աբրահամյանի ընտրությունը նախ համարեցին քաղաքական մոնոպալիայի դրսևորում, ապա կանխատեսեցին, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետ դառնալուց հետո զավեշտների հեղինակ է դառնալու:

Արգամ Աբրահամյանի` քաղաքացիներին Արտաշատի մի ծայրից մյուսը տեղափոխելու անհագ ցանկությունը, երբ փորձում ենք ընկալել, նկատում ենք, որ Աբրահամյան կրտսերը ծաղրում է նաև Արտաշատի բնակիչներին, ապա հորը՝ վատ PR կազմակերպելով:

Մամուլում մի շրջան այնքան առատ էին Աբրահամյանների դինաստիային վերաբերող նյութերը, որ այլևս հետաքրքիր չէ նրանց անդրադառնալը: Այդ նյութերի համաձայն Երևան-Արտաշատ և Արարատի մարզում բացմաթիվ այլ երթուղայինների գծեր շահագործում են Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներն ու նրանց հարազատները:

Արտաշատի քաղաքապետը գրել է, որ խնդիրն իր լուծումը ստացել է ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին, այսինքն՝ բարեգործական է: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյան ընտանիքի կուտակած «չնչին» միջոցներից: Արգամ Աբրահամյանի այս բացահայտ արհամարհանքն ու անհարգալից վերաբերմունը տևական ժամանակ սեփականաշնորհած Արտաշատում նոր դրսևորում է ստանում:

Այս տրամաբանությամբ առաջիկայում կարելի է ակնկալել, որ Արգամ և Հովիկ Աբրահամյանները Արտաշատի քաղաքացիներին  գազի լիցքավորման կտորններ կբաժանեն՝ թույլ չտալով քաղաքացիներին ունենանալ սեփական գազալցակայանը, «Արտֆուդ» գործարանի արտադրած պահածոները կբաժանեն՝ արգելելով սեփական արտադրամասը ունենալ, Արտաշատում անվճար տարածքներ կտրամադրեն՝ թույլ չտալով քաղաքացիներին անշարժ գույք ունենալ և այսպես շարունակ:

Լիահույս ենք, որ Արգամ Աբրահամյանն առաջիկայում կմտածի մի այնպիսի նախաձեռնության մասին, որ օրինակ Արարատի մարզի ձկնաբուծարաններում Արտաշատի բնակիչները կկարողանան կարթով օրական  1 ձուկ բռնելու  արտոնություն ստանալ:

Դիտվել է 3,820 անգամ
 


Այս թեմայով