Home » ՄԱՄՈՒԼ » Արտառոց միջադեպ ոստիկանությունում. բերման են ենթարկվել Կապանի ոստիկանապետն ու մի շարք քննիչներ

Արտառոց միջադեպ ոստիկանությունում. բերման են ենթարկվել Կապանի ոստիկանապետն ու մի շարք քննիչներ

ոստուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ:

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:

Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 386 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy