Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ դատավորի մրցութային հանձնաժողովի անդամ է

արփԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունից վերջերս հանձնաժողովի անդամ դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 9-ից 10-ը տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի նիստը: ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունից վերջերս հանձնաժողովի անդամ դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նշված հանձնաժողովն ունի 20 անդամ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույն նիստում քննարկվելու է նաև Լատվիայի, Մոնակոյի, Ադրբեջանի և Լյուքսենբուրգի դատավորների թեկնածուների հարցը: Թեկնածուների եռյակների հետ հարզացրույցից հետո հանձնաժողովն ամեն երկրից պետք է ընտրի մեկ թեկնածու, որին կերաշխավորեն ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրություններին մասնակցելու համար: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը նախատեսված է հունիսի 22-ից 28-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ թեկնածուներն են ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավաբան Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Անձը ԵԴ դատավոր կարող է լինել 1 անգամ՝ 9 տարի ժամկետով»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով