Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայ զինվորն իր պարտականությունները պատշաճ մակարդակով կատարում է. Սեյրան Օհանյան

Հայ զինվորն իր պարտականությունները պատշաճ մակարդակով կատարում է. Սեյրան Օհանյան

սեյրան օհանյանՍահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել:

«Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զնվորը առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Անդրադառնալով դիվանագիտական ու ռազմական միջոցառումներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու իրար հետ համաձայնեցված:

«Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,- շեշտել է պաշտպանության նախարարը:

Դիտվել է 22 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy