Քիչ առաջ Ազգային ժողովի հարակից մայթից ոստիկանությունը մեկ տասնյակից ավել քաղաքացու բերման է ենթարկել ոստիկանության բաժին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ բերման ենթարկվածների թիվը հասնում է 17-ի:
Քաղաքացիներին ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել այն բանի համար, որ նրանք փորձել են Ազգային ժողովի պարիսպների վրա պաստառ փակցնել:
Բերման ենթարկվածները դեռևս ազատ չեն արձակվել: