Ուզում են մեզ պատառ-պատառ անել ու կուլ տալ.Ադրբեջանի քաղաքացիները վրդովված են իրենց իշխանություններից (Video)

azeriԱզիկները, ովքեր մասնակցել են պատերազմին, մտադիր չեն նորից ինչ որ բան անելու իրենց երկրի համար
թարգմանությունը ստորև …..
Առաջին խոսողը- Ես հենց նոր եմ եկել Ումուդվարի մոտից: Մեզ ոչ մեկը չի ընդունում: Նրանց ուղեղները միայն Գյունայ Իբրագիմովայի, սիրահարություննեի ու արտիստների մասին մտքերով է լցոնված: Ես չեմ կարողանում մասնակցել Զաուրի հաղորդմանը: Գնում եմ ,,АНС,, բայց չեմ կարողանում մուտք գործել այդ հաղորդում: Եղբայր, մեզ սպանում են, ոչնչացնում են, երկիրը քայքայում են:
Հենց որ լսում են, որ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ ենք, մեզ ոչ մեկը չի ընդունում:
Ոչ մեկ չի լսում, ոչ մեկ չի լսում: Հենց նոր եղել եմ 9-րդ բաժնում` բողոքի պատճառով ու գալիս եմ այնտեղից: Վախենում են Սաթթար Մեխրալիևից: Էլ ինչու ես այդ ուսադիրները կրում, հը՞: Եթե հիմա մեկին չափալախեմ, ինձ անմիջապես կբռնեն ու ներս կտանեն:
Ասում է` տուր 300 մանաթ, 500 մանաթ: ,,Ռենջ ռովեր,, է քշում:
Թող նայեն ու ամաչեն: Եղբայրս, քրոջս տղան ծառայում են Աղդամում, Թովուզում, Գետաբեկում, իսկ նրա տղան ու թոռները թոշակ են ստանում ու թրև գալիս:
Թող ժողովուրդը տեսնի: Այդքանից հետո ես պիտի գնամ ու հայրենիքս պաշտպանե՞մ: Ո՞ւմ պիտի պաշտպանեմ: Պիտի պաշտպանեմ Սաթթարին կամ էլ մնացած նախարարների՞ն, որպեսզի նրանք կողքից նայե՞ն: Թող ամաչեն: Ումուդվարը չի ընդունում ինձ: Նրա գլուխը զբաղված է ռոմանտիկայով, սիրահարությամբ: Թող նա վերապրի այն օրերը, որ ես եմ ապրել:
Թող նկարի ու ցույց տա, որպեսզի ժողովուրդը նայի: Թող չնկարի Գյունային և ուրիշներին: Թող նկարեն նրանց մասին, ովքեր իրենց կյանքի վերջն են դրել ինքնասպանությամբ:
Չորս երեխա եմ ես պահում: Ես բանվոր եմ կասպիական նավատորմում: Կրճատումներ է նախաձեռնել ու ինձ էլ հեռացնում է աշխատանքից: ՈՒր պետք էգնամ:
Երկրորդ խոսող -Զաուրը թող հավաքի մարդկանց գործերը, որ բաժանվում են իրենց կանանցից, բայց ոչ կիսի ժողովրդի հոգսը: Մենք շատ ողբալի դրության մեջ ենք:
Այս մեդալով ինձ պարգևատրել է մեր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը: Ես գտնվում եմ այնպիսի վատ դրության մեջ, իսկ այսպիսի հսկա պետությունը իմ մասին հոգ չի տանում:
Թող հողը թեթև լինի մահացածների վրա: Ես, որպես փախստական, մի հյուղակ եմ ստացել Մասազիրում և արդեն 9 տարի է ապրում եմ այնտեղ: ՄԻ ձեռքս էլ չի աշխատում: Իսկ նա տներ է բաժանում դերասաններին, պարուհիներին: Երևի, մենք էլ պիտի կանացի հագուստ հագնենք, որպես դերասաններ ելույթ ունենանք հեռուսատեսությամբ, որպեսզի մեզնով էլ հետաքրքրվեն:
Այս երկրում հոգ են տանում քծնողների համար, միայն: Երբ տղաները, ովքեր քաջությամբ կռվել են ու իրենց առողջությունն են կորցրել, ուզում են խոսել խիզախությունից, նրաց ասում են` ,,ձեններդ կտրեք, իբր , հիմա տղամարդ կա՞,,:
Մենք այդ խոսքերը անձամբ ենք լսել: Եթե նրանք տղամարդ չեն, մենք տղամարդ ենք և կապացուցնեք իրենց մեր տղամարդկությունը: Հերիք է, ինչքան անարդարություններ են արել: Նրանք ծնվել են այս մարդկանց, այս ժողովրդի, խեղանդամված որդիների արյունը խմելու հետևանքով: ՄԻ օր նրանք արտաթքելու են այդ արյունը:
Այդպես չի կարելի: Մինչև ե՞րբ այս ժողովուրդը պիտի ենթարկվի տառապանքների:
Ասում են` մենք բնակարաններ ենք հատկացնում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամններին: Սուտ է: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին տներ են տալիս միայն կաշառքի դիմաց: Մեկին-երկուսին տուն են տալիս, իսկ մնացածներից կաշառք են պահանջում: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, որ կռվել են գաղափարի համար, ինչպես տղամարդիկ, մնացել են փողոցներում, իսկ դերասանները, որ մատով էլ չեն կպել փամփուշտին` հանուն պետության, հանուն հայրենիքի, ապրում են ավելի հանգիստ, մեզնից ավելի լավ: Խիզախորեն կռված տղաները մնացել են փողոցում: Ես 19 տարեկանում կռիվ եմ գնացել: Ո՞ւր է իմ ապրուստը, իմ կենցաղը: Ո՞ւր է: Ի՞նչ օգնություն է ցուցաբերել ինձ պետությունը: Այն օրից, երբ նշանակեցին գործադիր իշխանության ղեկավարին, ես գնում եմ Նարիմանովի շրջան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկնել նրա մոտ: Այդմարդը չկա: Նշված է, որ գործադիր իշխանության ղեկավարն ունի ընդունելության օրեր, իսկ այդ ղեկավարը չկա: Մարդկանց ընդունում են նրա տեղակալները: Իսկ նրանց ընդունելությունից ոչ մի օգուտ: ,,Մի մտահոգվիր, Մամեդով, մենք գիտենք, որ դու խիզախ կռվող ես եղել և մեր մեծ առաջնորդ Հ. Ալիևի կողմից պարգևատրվել ես մեդալով: Մենք գիտենք , ինչպիսի արժանի մարտիկ ես եղել ,,: ամեն հանդիպման ժամանակ նրանք իմ գլխի տակ փափուկ բարձ են դնում: Արդեն իմ վզին կոշտուկներ են առաջացել: Ես արդեն չեմ կարում քնեմ այդ բարձին: Այդպես չի կարելի: Տեսեք , ինձնից բացի ինչքան վետերան-հաշմանդամներ կան, որոնց խաբում են: Բոլորին քնեցնում են, իսկ կյանքն անցնում է: Մեր մեջ ամենակրտսերն արդեն 40-ն անց է: Խեղճ Զաուրը չկարողացավ պատասխանել իր երեխաներին խնդրանքին` պապա մենք քաղցած ենք, հաց բեր մեզ: Արտասուքը աչքերին նա վերջ տվեց իր կյանքին` ինքնահրկիզմամբ:
Իսկ հիմա ասում են, որ նա ուղեղի հետ խնդիրներ է ունեցել` միթե՞, մարդն իր երեխաների աչքի առաջ իրեն կհրկիզի: Այսպես ասում են մարդիկ, ովքեր սխալ կեցվածք են ընդունել: Եթե այդ մարդիկ վերապրեին գոնե կեսը, ինչ ապրել է Զաուրը, ապա սկզբում կվառեին իրենց երեխային, հետո իրենց: Պետք է սրա մասին մտածել: Մտածեք, որպես մարդիկ: Տեսեք, թե ինչ եզրի էր հասել այդ անբախտը, որ արդեն ամեն ինչ միևնույնն էր նրա համար: Նա համարեց, որ այս հողի վրա, այս երկրում տեղ չկա ոչ իր, ոչ էլ իր երեխաների համար: Նա ինքնահրկիզվեց: Շատերն ասում են, որ սխալ է արել` միթե մարդ իր երեխաների առջև իրեն կհրկիզի: Բայց չէ որ երեխայիդ աչիք առաջ մաշկդ վառում է, երբ ասում է ,,պապա, ես ինչ որ բան եմ ուզում, ես հաց եմ ուզում,,: Սա հրդեհից սարսփելի է: Ներքին հրդեհը մարդուն մոխրացնում է: Նրանք դա չեն հասկանում, ասում են` սխալ է արել:
Իսկ հիմա դուք մտածեք` ճի՞շտ է արել, թե չէ: Մի՞թե, այսպիսի իրավիճակում հայտնվելը երեխայի մասին մտածել է նշանակում: Այդ տառապանքի առջև մեզնից յուրաքանչյուրն անօգնական է: Մենք ենթարկվում ենք տառապանքների: Մենք, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներս, ովքեր իրենց առողջությունն են նվիրել հայրենիքի պաշտպանությանը, չեն կարողանում ապրել այս երկրում: Թող այս մասին անհապաղ իմանա մեր նախագահը, թող պատասխանի մեզ: Որոշ մեծամտացած չինովնիկներ ուզում են մեզ պատառ- պատառ անել ու կուլ տալ, երբ ասում ենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ ենք, մեր իրավունքի տերն ենք և ուզում ենք ապրել: Նրանք ուզում են պատառոտել մեզ ու ուտել, որպեսզի չլսեն` ,,Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ,, խոսքերը, որպեսզի չտեսնեն այդպիսի մարդկանց: Նրանք բացեբաց ցույցադրում են այդքանը:
Դե, հերիք է , էլի, այդպես չի կարելի: Նրանք, ովքեր թաքվնել էին թփուտների տակ, երբ մենք կռվում էին, հիմա հայտնվել են, տղամարդ են դարձել: Նրանք մեքենան քշում են ամենաբարձր արագության վրա, ունեն իրենց տները, իրենց տնտեսությունը: Իսկ մենք ուզում ենք փոքրիկ օթյակ: Մենք էլ ենք ուզում մեծացնել մեր երեխաներին: Իրավունք չունե՞նք: Իսկ, չէ՞, որ ամենամեծ իրավունքը հենց մերն է:
<<Գողն այնպես բարձր է գոռում, որ արդարի լեղին ճաքում է,, : Սա օրինակի համար եմ ասում, բայց միաժամանակ, մեր կյանքն է արտացոլում:

Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից:

Տեսանյութն` այստեղ:

Դիտվել է 960 անգամ
 


Այս թեմայով