ԱԺ-ում սպասվում է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկությունը

ԱԺՀոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում քվեարկության կդրվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 2-ին խորհրդարան է ներկայացրել նախագծի վերջնական տարբերակը, որն ընդգրկում է ընդունելի համարված առաջարկությունները: Սակայն օրվա երկրորդ կեսից հետո էլ խմբակցություններն ու պատգամավորները քվեարկության դրվելիք նախագիծը դեռ չէին ստացել և չգիտեին, թե իրենց առաջարկների որ մասը կամ ինչ փոփոխություններ են տեղ գտել դրանում:

Հոկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին փոփոխությունների ենթարկված նախագիծը պատգամավորներին կներկայացնի ՀՀ նախագահի ներկայացուցիչ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Ընդունված հատուկ ընթացակարգի համաձայն՝ նա մինչև60 րոպե ժամանակ կունենա հանձնաժողովի կողմից ընդունելի համարված փոփոխությունները խորհրդարանին ներկայացնելու համար:

 

 


Այս թեմայով