Home » Real Politik » Ռոբերտ Նազարյանի հրաժարականը

Ռոբերտ Նազարյանի հրաժարականը

ռոբերտ նազարյան հծկհ«Քաղաքացիական հասարակությունը ապացուցեց, որ անկոտրում է և պայքարելու է մինչև սակագնի չթանկացումը»:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Արդեն տևական  ժամանակ է հասարական քաղաքական կյանքում թիվ մեկ քննարկման թեման էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հարցն է: Այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է սակագնի թանկացմանը հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին սակագնի բարձրացման հայտով:

Խորհրդարանական քաղաքական ուժերից գրեթե բոլորը առաջարկություններով, նախաձեռնություններով են հանդես եկել, սակայն քաղաքացիական ակտիվիստները և նախաձեռնություները դեռևս քաղաքական ուժերի հետ երկխոսության կամ սատարման մասին որևէ բան չեն հայտարարում: Քաղաքացիական հասարակությունը մայիսի 27-ի հանրահավաք-երթում ապացուցեց, որ անկոտրում է և պայքարելու է մինչև սակագնի չթանկացումը:

Հատկանշական է, որ շրջանառվում է մի թեզ, ըստ որի չպետք է քաղաքականացվի էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը և օրինակ է բերվում, որ հնարավոր է չքաղաքականացնելով հասնել արդյունքի (Ինչպես եղավ 100 դրամի ակցիայի ժամանակ): Սակայն էլեկտրաէներգիայի թանկացման հարցը  ուղևորափոխադրման վարձի հետ համեմատելը անտեղյակություն է, քանի որ էլեկտրաէներգիա սպառում են հանրապետության բոլոր ընտանիքներում, տնտեսության բոլոր ոլորտներում:

Ի՞նչ է պահանջում հասարակությունը:

Այս հարցի պատասխանը միանշանակ տալը հիմնավորելի չի, քանի որ հասարակությունը բազմաշերտ է և բազմաբնույթ, բայցևայնպես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը չի բխում հասարակության մեծամասնության շահերից: Այս դեպքում տուժելու են բոլորը և անխտիր բոլորը: Քաղաքացիական հասարակությունը քանի դեռ կայացած չէ հայստանում, հասարակության մեջ կան և բազմաթիվ պայքարողներ, և երկրից նեղացածներ, և երկիրը լքողներ:

Ի՞նչ են ցանկանում քաղաքական ուժերը:

Մեզ մոտ, քանի որ ակտիվ են հիմնականում խորհրդարանական ուժերը, ուստի հիմնական խաղացողները համարվում են ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները: Բացի դրանից որոշակի դերակատարում են ստանձնել արտախորհրդարանական նոր ուժերը («Քաղաքացիական պայմանագիր», «Հիմնադիր խորհրդարան», «Ալյանս» և այլն): բնականաբար քաղաքական ուժերը երկրում տեղի ունեցող ցանկացած հարցում պետք է քաղաքական հարցադրում դնեն և գնան դեպի խնդրի հաղթահարում: Բոլոր ուժերն էլ միանշանակ դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի թնկացմանը՝ հիմնավորումները համարելով անընդունելի: Քաղաքական միավորումները, սակյան բոլորը միատեսակ լուծման մեխանիզմ չեն առաջարկում և  հասարակությունը դժվարանում է մեկ կուսակցության հետ համագործակցելուց (բոլորը միասին միանման տեսակետ էլ չունեն):

Քաղաքական ուժերի նկատմամբ անվտստահությունը թերահավատություն է առաջացնում ցանկացած քաղաքական ուժի գործունեության նկատմամբ: Հարցի քաղաքականցման դեպքում, իհարկե կուսակցությունները հրաժարականների մի շարք պահանջ են ներկայացնելու, սակայն չհասնելով դրան դատապարտվելու են իրենց իսկ համախոհների կողմից:

Ի՞նչ են ցանկանում իշխանությունները:

Հայաստանի իշխանությունները բազմիցս են պացուցել, որ հետաքրքրված չեն հասարակությանը հուզոխ խնդիրներով ու ամեն կերպ փորձում են այս կամ այն ոլորտին տնտեսվարողների նկատմամբ հարկային բեռի և այլնի հաշվին բյուջեն լցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում ՀՀ քաղաքացիները կվճարեն ռուսական ընկերության(ՀԷՑ) սխալ մենեջմենթի համար: Իշխող Հանրապետականները փորձում են ամեն գնով խուսափել հնարավոր սոցիալական բևեռացումից, սակայն ինչի՞ հաշվին և ինչպե՞ս, դեռ հստակ չի: Ուստի իշխող քաղաքական ուժը ամեն կերպ պետք է «համոզի» հասարակությանը որպեսզի նրանք չըմբոստանան իշխանության դեմ և պայքարեն տվյալ ընկերության (ՀԷՑ) դեմ, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճնշումների տակ ի օգուտ քաղաքացիների որոշում կայացնի: Սակայն ՀԾԿ հանձնաժողովի նկատմամբ մարդիկ այնքան  փոքր վստահություն ունեն, որը նույնիսկ չի երևում:

Ի՞նչ է հարկավոր անել:

Քաղաքացիական հասարակությունը քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս է կազմում և առանց մեկ մյուսի կապակցվածության հնարավոր չէ  գլոբալ հաջողությունների հասնել: Իհարկե, հնարավոր է քաղաքացիական անհնազանդության, բողոքի տարատեսակ միջոցներով որոշակի հաջողություններ նվաճել, սակայն էական ձեռբերում հնարավոր է արձանագրել քաղաքական շեշտադրումով և որ այդպիսի առաջին փորձը կարելի է անել ՀԾԿ հանձնաժողովի նախագահի հրաժարականի պահանջով, քանի որ առաջին դակիչ կառույցը սա է մինչև  կառավարությանը հասնելը: Իսկ եթե հրաժարական չտա՞ Ռոբերտ Նազարյանը: Վերջինիս նշանկումն ու ազատումը կախված է ճնշումից և այդ ճնշումը չի կարող հաղթանակ արձանագրի, եթե քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը ձեռք ձեռքի չտան:

Դիտվել է 641 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy