Ի՞նչ կապ ունի Շիրակի նախկին ոստիկանապետը փոխոստիկանապետի սպանության գործի հետ

 Նոր մանրամասներ՝ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործից. Ի՞նչ կապ ունի նախկին ոստիկանապետըԽոսքը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` գործով մի պաշտոնյա է անցնում:

Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության ուղարկելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել պաշտոնատար անձանցից մեկի անունը, որն անցնում է հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Գևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարում էր, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է՝ իր որդու գործը կոծկելու համար:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Ալիկ Սարգսյանը բացառեց իր անունը նոր հարուցված քրեական գործի հետ կապելու տարբերակը: «Որևիցե մեկը չի կարող այլ փաստարկ ունենալ: Ամեն ինչ արել եմ՝ այս գործը բացահայտելու համար, ինձ համար ծիծաղելի է, որ որևիցե մեկը կարող է ինձ կասկածել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Կարեն Բաբակեխյանը անցնում է այս գործով, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Բացառում եմ, դա կհերքվի, հնարավոր չէ՝ Բաբակեխյանը առնչություն ունենար, որպեսզի այդ գործը կոծկվեր, կամ այլ բան: Նույն Մհերյանի հայրը ինձ մոտ ընդունելության ժամանակ Բաբակեխյանի գովքն է արել, որ նա լավ է աշխատել, չգիտեմ՝ ինչ եղավ»»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով