Գագիկ Խաչատրյանն՝ իր կոստյումի և 6 մլն դոլարի մասին

Gagik-Xachatryan«Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Aravot.am-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրեց՝ երբ Դուք գալիս եք ԱԺ՝ պատասխանելու ընդդիմադիրների հարցերին, պարբերաբար հնչեցվում են քննադատություններ Ձեր եւ Ձեր տիկնոջ հայտարարագրած 6 մլն դոլարի դրամական միջոցների մասին, այն մասին, որ Ձեր կոստյումն ավելի թանկ արժե, քան մանկավարժի 4 տարվա աշխատավարձը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները այն ֆոնին, որ մենք ապրում ենք սոցիալապես անապահով երկրում:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե էդքան հայտարարագրել եմ, ի՞նչ կոստյում պետք ա հագնեմ»: Մեր դիտարկմանը, որ հաշվի առնենք, Դուք միշտ բարձր պաշտոններ եք զբաղեցրել եւ այդ գումարների ծագումը անհայտ է՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Էդքան ձեզ հուշում եմ, վերլուծություն գնացեք արեք, թե երբ եմ ես հայտարարագրել՝ երբ որ չեմ ունեցել որեւիցե բարձր պաշտոն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 159 անգամ
 


Այս թեմայով