Home » ՄԱՄՈՒԼ » Արմավիրի մարպետը դղյա՞կ է կառուցում (Photo)

Արմավիրի մարպետը դղյա՞կ է կառուցում (Photo)

աշոտ ղահրամանյան-առանձնատունՆորք-Մարաշում՝ եկեղեցու հարեւանությամբ, լայն թափով մի գեղեցիկ, սպիտակ առանձնատան շինարարություն է ընթանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

 

«Տարածքում ապրողները մեզ փոխանցեցին, որ այն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինն է: Մարզպետը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց նոր առանձնատուն կառուցելու մասին լուրերը: Աշոտ Ղահրամանյանը տներ եւ տարածքներ ունի ոչ միայն Երեւանում, այլեւ Արմավիրի մարզում, հսկա գոմեր՝ հայրենի գյուղում: Ի դեպ, վերջին շրջանում մարզպետը չի իջնում լրատվամիջոցների էջերից: Մեր տեղեկություններով, նրա գործունեության վերաբերյալ Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել, որպեսզի ստուգեն՝ արդյոք առկա՞ է պաշտոնական դիրքի չարաշահում, թե՞ ոչ: Առայժմ հայտնի չէ՝ իրավապահներն ինչպես կվարվեն այդ ահազանգերի հետ, նյութերը կուղարկե՞ն ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում նրա եղբորորդին, թե՞ 66-ամյակը բոլորած մարզպետին կուղարկեն թոշակի»,- գրում է թերթը:

Դիտվել է 288 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy