Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ են սպասվում

Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ են սպասվում

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանՇարունակվում է ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում` պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այ մասին Politik.am-ը տեղեկացավ կառավարությունից:

Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների առաջարկներին:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ:

Դիտվել է 19 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy