Հովիկ Աբրահամյանի միլիոնատեր տղայի խոստովանությունը

Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ ԱբրահամյանԱրատաշատի քաղաքապետի միակ թեկնածու, վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ արտաշատցիներ, ավարտին մոտեցավ նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում փորձեցի ծանոթանալ Արտաշատում առկա խնդիրներին, շփվեցի ձեզանից շատերի հետ` ծանոթանալով ձեր բողոքներին ու առաջարկներին: Անկեղծ կլինեմ` այս շփումներն ինձ առավել ոգևորեցին և վճռականություն փոխանցեցին:

Քաղաքապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո, ձեր բոլորի աջակցությամբ, կփորձեմ լուծել մեր սիրելի քաղաքի առջև ծառացած խնդիրները:

Սիրելի՛ արտաշատցիներ, խնդրում եմ ձեզ ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններին և ձեր մանդատով հնարավորություն տալ ինձ իրականացնել իմ ծրագրերը՝ առավել հարմարավետ և բարեկեցիկ Արտաշատ ունենալու համար: Համատեղ աշխատանքի և հանդուրժողականության պայմաններում, վստահ եմ, մեզ կհաջողվի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար:

Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության և պրոֆեսիոնալիզմի համար, շնորհակալ եմ նաև քննադատությունների և դիտողությունների համար: Հուսով եմ` մեր համագործակցությունը ապագայում էլ ավելի կսերտանա: Խնդրում եմ ինձ քննադատելուց զատ, տեսնել նաև այն բոլոր դրական գործերը, որոնք ես կկատարեմ»:

Դիտվել է 381 անգամ
 


Այս թեմայով