Ռուբեն Վարդանյանը Արմեն Գևորգյանին վտարեց իր հիմնադրամից, ապա՝ Հայաստանից

rwuben-a8menԳևորգյանի առեղծվածային պաշտոնանկությունը:

 

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հեռացել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Հիմնադրամի պաշտոնական հայտարարության համաձայն` «Արմեն Գևորգյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար: Վերոնիկա Զոնաբենդն ու Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն են հայտնում Արմեն Գևորգյանին՝ IDeA-ի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հաջողություն են մաղթում նրա ձեռնարկումներում»:

Հիշեցնենք, որ  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը, որի ակունքները սկիզբ են առնում 2000 թվականից,  ստեղծել են  գործարար և բարեգործ  Ռուբեն Վարդանյանը և  նրա տիկինը ՝ Վերոնիկա Զոնաբենդը:

Նկատենք, որ Արմեն Գևորգյանը հիմնադրամում պաշտոնավարել է ընդամենը  9 ամիս և այժմ հեռացել է այդ աշխատանքից, որի դիմաց պատկառելի աշխատավարձ էր ստանում՝ ամսեկան 50 հազար ԱՄՆ դոլար:

Երբ Արմեն Գևորգյանը նշանակվեց հիմնադրամի տնօրեն, ասաց հետևյալըԵս ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում»: Ըստ էության նրա գիտելիքները կամ սպառվեցին 9 ամսում, կամ չցանկացավ դրանք ներդնել Հայաստանի զարգացման գործում կամ էլ չթողեցին: Բնականաբար հեռու է այն հավատը, թե Գևորգյանն իր նախաձեռնությամբ է հեռացել հիմնադրամից:

 Հարվարդի համալսարանում ուսանել ցանկացող Գևորգյանի առեղծվածային հեռանալը մտորելու տեղիք է տալիս, քանի որ նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  ամենահավատարիմ գործիչն է և նաև այն, որ կային խոսակցություններ, որ Գևորգյանի՝ հիմնադրամում հայտնվելը Քոչարյանի առաջարկով է եղել:

Բացի այդ հիշեցնենք՝ քանի դեռ Արմեն Գևորգյանը ղեկավարում էր հիմնադրամը, ՀՀ ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանի խարազանման ցերեկույթն էր ընթանում: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց օրենսդրական մի նախաձեռնություն, որն ըստ էության Ռուբեն Վարդանյանին չափից դուրս արտոնյալ ներկայություն էր ապահովելու Դիլիջան քաղաքում: Չնայած նրան, որ նախագիծը ԱԺ-էր բերել կառավարության ներկայացուցիչը, սակայն դրա ետևում երևում էր  «Արմեն Գևորգյանի ականջները» : Սա էլ բացատրվում է նրանով, որ Գևորգյանի փորձը տարածքային կառավարման համակարգում նախանձելի է:

Հանրագումարի բերելով այս ամենը՝ պարզ է դառնում հետևյալը.

Արմեն Գևորգյանի հեռանալը պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդանյանի հաշվարկներով: Գևորգյանը չկարողացավ ապահովել հաջողակ գործարարի բիզնես պլանների իրականացման կարևոր և պատասխանատու մի փուլ և նրան՝ ոչ միայն հիմնադրամից, այլ նաև Հայաստանից հեռացնելը կապված է Գևորգյանի կարիերային չվնասելու հետ: Ռուբեն Վարդանյանը,  հավանաբար, չի ցանկացել Գևորգյանի ապագայի վրա խաչ քաշել և դրա համար էլ նա առաջիկայում կուսանի Հարվարդում՝ տպավորություն ստեղծելով նաև, որ ամեն ինչ դեռևս առջևում է:  Չէր խանգարի, որ մի գեղեցիկ օր Ռուբեն Վարդանյանը խոսեր այս մասին: Ոչ միայն չէր խանգարի, այլ իր նախաձեռնությունների նկատմամբ հասարակական ընկալումները պարզ կլինեին:

Հ.Գ. Չպետք է մոռանալ, որ Ռուբեն Վարդանյանի ավանդը, այնուամենայնիվ,  Հայաստանի զարգացման գործում ծանրակշիռ է:

 


Այս թեմայով