Մի քանի պատգամավորներ կլքեն ԲՀԿ-ն` նրանց թվում է նաև Վահե Էնֆիաջյանը

Elinar-Vardanyan1Վերաբեռնավորման» փուլ անցած ԲՀԿ-ն պարզվում է նոր խմորումների առաջ է կանգնած: Ինչպես փոխանցում են Politik.am-ի աղբյուրները,  ԲՀԿ-ի շարքերին նոր նոսրացումներ են սպասվում: Պարզվում է՝ Բարգավաճ Հայաստան  խմբակցության անդման նախկին ԲՀԿ-ականներ և ներկա ԲՀԿ-ն ներկայացնող որոշ պատգամավորները պատրաստվում են անդամագրվել նոր ստեղծված «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, որի հիմնադիրը և ղեկավարը ևս նախկին ԲՀԿ-ական է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ նոր կուսակցությանը անդամագրվելու հնարավորությունները քննարկում են ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և  նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:

Սպասվում է, որ նրանք իրենց որոշման մասին կհայտարարեն սեպտեմբեր ամսին:

Դիտվել է 482 անգամ
 


Այս թեմայով