Բաղրամյան պողոտայում նոր զարգացումներ են սպասվում

 9999Դավիթ Սանասարյանի հայտարարությունը լուրջ մարտահրավեր է:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 4-ին, հայտարարեց, որ շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»: Կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` ժամը 21:00-ին:

Այսօր Բաղրամյան պողոտայում էր նաև ոստիկանության լրավության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով ցուցարարներից մեկի հետ զրույցում հայտարարեց, որ  ունեն հստակ ինֆորմացիա այն մասին, որ երեկ գիշերը ժամը 2-ին իրենց շարժման ղեկավարներ համարող մի քանի ակտիվիստներ որոշել են սադրանքներ կազմակերպել, որպեսզի ակցիան չմարի:

Այն, որ Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններն այսօր  հեռու են զանգվածային ցույցից՝ բոլորն են պատկերացնում, բայց ոստիկանությունը չի կարողանում ազատել պողոտան բարիկադներից և վերականգնել երթևեկությունը և դրա համար է նաև այն «հավաստի տեղեկատվությունը», որ այսօր սադրանք է լինելու: Դեռևս պետք է պարզել Հայաստանում խաղաղ ցույցերի ժամանակ ով և ինչ մեթոդներով է սադրանք հրահրել:

Իշխանությունները այլևս չեն կարողանում հանդուրժել Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքը, քանի որ «Ոչ  թալանին» նախաձեռնության «փառահեղ հաղթանակի» օպերացիայից հետո, հավանաբար, կարծել են, որ պողոտան ինքնաբերաբար կազատվի, սակայն այդպես չեղավ: Այժմ պետք է մի փոքրիկ միջադեպ ծնել, որպեսզի պողոտան «օրինական» կերպով բացեն և վերականգնեն հասարակակն կարգը:

Ուստի՝ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը լուրջ մարտահրավեր է կամ պատրվակ, որպեսզի երեկոյան պողոտան «ազատագրվի ցուցարարներից»: Այս համատեքստում՝ երեկոյան՝ իրադարձությունների նոր զարգացում է սպասվում:

 


Այս թեմայով