Փաստաբանին հնարավորություն չեն տալիս ստանձնել Արա Բուդաղյանի պաշտպանությունը

փաստաբանին հնարավորություն չեն տալիս ստանձնել Արա Բուդաղյանի պաշտպանությունըՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքին առնչություն ունենալու կասկածանքով երեկ ձերբակալվել են Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ::
Հիշեցնենք, Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ գնդակահարված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է: «Ձերբակալման պահին՝ ժամը 12-ին, Արա Բուդաղյանը ցանկություն է  հայտնել և հայտարարել է, որ իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար հրավիրել փաստաբան Հայկ Ալումյանին, սակայն արդեն 8 ժամ է սպասում եմ, որպեսզի ինձ ներգրավվեն», մեզ հետ րզրույցում հայտնեց փաստաբանը:
«Հայկ Ալումյանն իր նախաձեռնությամբ արդեն մի քանի անգամ զանգահարել է քննչական մարմնին, սակայն վերջիններս չեն շտապում ներգրավվել փաստաբանին: Հայկ Ալումյանը առայժմ խուսափեց կարծիք հայտնել Արա Բուդաղյանի ձերբակալության շուրջ»,- գրում է forrights.am-ը:
ԱԱԾ Քննչական վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով