Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 90 տոկոսով լինելու է իշխանափոխություն. Սասուն Միքայելյան

90 տոկոսով լինելու է իշխանափոխություն. Սասուն Միքայելյան

սասուն«Երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի»,- այս մասին  այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  խնդիրների մասին, ասաց կուսակցության հիմնադիր  անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Հենց հայտարարեցինք, հաշվեք, որ 90 տոկոսով լինելու է իշխանափոխություն. ուժեղանանք՝ կանենք: Գնալու ենք հերթական ընտրության, բայց իշխանափոխության հասնելու համար»,-նշեց Միքայելյանն ու հավելեց.«Մենք չենք եկել ազդարարելու, թե մենք էլ կանք, երկրում ծանր վիճակ է, չկա ձևավորված նորմալ ընդդիմություն, չենք ուզում տարբեր ասեկոսեների հետևից գնանք, ժամանակը ցույց կտա, բոլոր ժամանակներում գնահատականը ժողովուրդն է տվել ու այս անգամ էլ կտա:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Դիտվել է 37 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy