Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նաիրիտցիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան (Photo)

Նաիրիտցիները փակեցին Տիգրան Մեծի պողոտան (Photo)

01Այսօր՝ հունիս 4-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը: Կառավարության նիստին զուգահեռ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցները, ովքեր պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը:

Նաիրիտիտցիներին չարձագանքեցին կառավարությունից և  բողոքի ակցիայի մասնակցիները  փակեցին Տիգրան Մեծի պողոտան:  Ակցիայի մասնակիցները պողոտան երկար ժամանակով չփակեցին՝ պայմանավորվելով, որ ևս մի քանի օր կսպասեն և եթե խնդրին լուծում չտրվի, ապա երկուշաբթի օրվանից (հունիսի 8-ից) անժամկետ նստացույց կսկսեն:

 

Հիշեցնենք, որ  Նաիրիտի աշխատակիցները պահանջում են իրենց տարիներով  չստացած աշխատավարձերը:

 

Լուսանկարները՝ tert.am-ի:

Դիտվել է 19 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy