Արտեմ Ասատրյանի շուրջ սկանդալ է հասունանում

արտեմԱրտեմ Ասատրյանը սոցապ նախարարությունն ընտանեկան կապալի է վերածել:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին և նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը` Լևոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում` աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնում: Նշված նախարարության աշխատակիցների խոսքերով՝ բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը:

Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերվում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով