Քոչարյանի եղբոր դուստրը` պատգամավո՞ր

Քոչարյանի եղբոր դուստրը` պատգամավո՞րԻրինա Քոչարյանն այժմ Երևանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ,«Թեև խորհրդարանական նոր ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն ամենայն հավանականությամբ քոչարյանական թիմը փորձելու է ակտիվ գործունեություն ծավալել սեփական թիմի հենասյունը կառուցելով մերձավոր բարեկամների ներուժի վրա:

«ՉԻ» տեղեկություններով ապագա խորհրդարանի պատգամավորի պրոտեժեներից է համարվում Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, որն այժմ Երևանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է:

Նրա կրթության մասին վկայագրերը փաստում են, որ նա արտերկրի հեղինակավոր բուհերում լավ կրթություն է ստացել, չնայած ավագանու նիստերի ժամանակ երբևէ որևէ հարցի մասին չի բարձրաձայնել: Անդրադառնալով վերջինիս պատգամավոր դառնալու հեռանկարին, նշենք, որ Քոչարյանի բոլոր քայլերը տանում են նրան, որ հույսը դնի միայն հարազատների վրա, քանի որ փորձը ցույց տվեց, որ շատերը նրա համախոհներից ճամբարափոխ եղան և ի չիք դարձրին կրկին վերարտադրվելու նրա բոլոր ճիգերը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Դիտվել է 301 անգամ
 


Այս թեմայով