Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների գլխին «սև ամպեր» են կուտակվել

ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին:

Մեր տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու: «Նուբարաշենի» մի շարք աշխատակիցներ մեծ խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ բացառված չեն անգամ պաշտոնանկությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության ժամանակ ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով կրակոցներ է արձակել նաև «Նուբարաշենի» անվտանգության պետը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով