Ինչու Հովիկ Աբրահամյանի՝ Լատվիայում դեսպանատուն «բացելու» խոստումը չկատարվեց

 Ինչու Հովիկ Աբրահամյանի՝ Լատվիայում դեսպանատուն «բացելու» խոստումը չկատարվեցԼատվիայում շատ պաշտոնյաներ մեր թղթակցի հետ զրույցում այդ հարցը համարում էին լուծված: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռևս իր՝ ԱԺ նախագահության տարիներին Ռիգա կատարած այցի ժամանակ Լատվիայի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով Հայաստանն այդ երկրում դեսպանատուն է «բացելու»:

Համենայնդեպս, Լատվիայում շատ պաշտոնյաներ մեր թղթակցի հետ զրույցում այդ հարցը համարում էին լուծված: Սակայն մինչև այսօր Ռիգայում Հայաստանը դեսպանատուն չունի: ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում: «Դեսպանության հարցը կարգավորվում է օրենքով և համապատասխան որոշումներով: Այս պահին նման որոշում չկա: Այս պահին Ռիգայում մեր դեսպանի նստավայրը Վիլնյուսն է»,- ասաց Տիգրան Բալայանը: Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և որ Հ. Աբրահամյանը նման խոստում չի տվել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով