ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել

 բիբինԻսկ Նազարյանի ֆազերն ընդհանրապես փախել էին. դառել էր կինոյի միջի տղեն՝ հո չէր տոպկում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, և խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխը». ««Տնակը», ուր ես ապրում եմ, իմ «կողքին» ապրում են բավականին մեծ թվող հայ հայտնի չինովնիկներ»: Ու գնացել է «կաշը»: Ծավալվող «ագրեսիայից» անմասն չեն մնացել անգամ հայ-ռուսական «դարավոր» բարեկամության ջատագովներ Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնք նույնպես քարը քարին չեն թողել Բիբինին անկյուն քշելու հարցում, այն աստիճան, որ վերջում Գեղամյանը մի պահ «սթափվել» ու փորձել է փրկել այդ «հարաբերությունները»:

«Իսկ Նազարյանի ֆազերն ընդհանրապես փախել էին. դառել էր կինոյի միջի տղեն՝ հո չէր տոպկում, հո չէր տոպկում»: Թատրոն էր, հարցրինք հանդիպմանը մասնակցած մեր զրուցակցին: «Չէ՝ հաստատ չէ, որովհետև մենք-մենք էինք, դրա կարիքը չկար: Նազարյանն ասում էր՝ ես ձեզ հազար անգամ ասել եմ՝ էդ լեքսուսների, վարկերի, էդ ցեմենտ-մեմենտի թվերը մի գրեք հայտի մեջ, ինչի՞ եք գրել, մենք ամեն անգամ դրանք «զրո» ենք գնահատում,խի եք գրել…: Սկզբում Բիբինը շատ ագրեսիվ էր իրեն պահում, բարձր աշտարակից թքած ուներ բոլորիս վրա, սակայն ընթացքում նրա համար ակնհայտ դարձավ, որ, բոլոր դեպքերում, ինչ-որ բան այն չէ, ու ինչ-որ մեկին այս մեծ խաղում «ժերտվա» կտան, ու չի բացառվում, որ էդ մեկը հենց ինքը լինի, ու ավելի զգուշավոր դարձավ: Մնացածը կերևա լսումների ժամանակ, թե ինչ ինստրուկցիայով կգա լսումներին, և թե ինչ հանձնարարական են տվել նրան Ռուսաստանից՝ ընդդեմ Հայաստանի»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով