Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտադրում (Photo)

 ալեքսանյան սամվելՍ.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին։

«168 ժամ» թերթը գրում է. «Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են։ Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի։

Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին։ Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ։ «Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի (2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն չկա)»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով