Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արտակարգ դեպք Երեւանում. 5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի արանքում, նրա վիճակը ծանր է

Արտակարգ դեպք Երեւանում. 5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի արանքում, նրա վիճակը ծանր է

Արտակարգ դեպք Երեւանում. 5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի արանքում, նրա վիճակը ծանր էՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաեւ 2008 թ. ծնված Մ. Բ.-ը եւ երեխայի դայակ Ն. Զ.-ը:

Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դիտվել է 147 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy