Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին պարզաբանման է կանչել

Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին պարզաբանման է կանչել

Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը:

Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:

Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել էր Երվանդ Զախարյանին` վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարեց, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ: «Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Զախարյանը: Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել և վերջ: Բայց մենք գիտենք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով