Աշոտյանը հարմար թեկնածու է որոնում

 

«Հազիվ լրագրողները ընկել էին ձեռքս». Արմեն Աշոտյան

Եթե ԵՊՀ-ում եւ ԵՊԲՀ-ում ռեկտորների ընտրության ելքը որոշված է, դեռ անորոշ է ՀՊՃՀ-ի՝ պոլիտեխնիկի ապագա ռեկտորի հարցը: 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե ԵՊՀ-ում եւ ԵՊԲՀ-ում ռեկտորների ընտրության ելքը որոշված է, դեռ անորոշ է ՀՊՃՀ-ի՝ պոլիտեխնիկի ապագա ռեկտորի հարցը: Թեեւ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մասնակցելու է մրցույթին, բայց նա Աշոտյանի համար ցանկալի թեկնածու չէ: Մինչ Թոքմաջյանը փորձում է ամեն կերպ «դաբրո» կորզել, Աշոտյանն էլ հարմար թեկնածու է որոնում:

ՀՊՃՀ-ում տարածված տեղեկությունների համաձայն, հնարավոր է մրցույթին մասնակցելու համար դիմի նաեւ նախկին ռեկտորը՝ Ոստանիկ Մարուխյանը: Վերջինս դաշնակցական է, եղել է ԿԳ փոխնախարար, պատգամավոր, պրոռեկտոր, ռեկտոր, այժմ դասավանդում է ՀՊՃՀ-ում:

Ոստանիկ Մարուխյանը կարկառուն դաշնակցական, երջանկահիշատակ Հրայր Մարուխյանի եղբորորդին է: ՀՊՃՀ-ում համոզված են, որ նախկին ռեկտորը հենց այնպես չի մասնակցի մրցույթին, մինչեւ «դաբրոյի» հարցը չլուծի:

Հիշեցնենք, որ ՀՊՃՀ-ում ռեկտորի մրցույթը կկայանա հունիսի 20-ին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով