Սերժ Սարգսյանը երեկ քեֆի մեջ էր

սերժ քեֆՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի լավ քեֆ են արել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել աշխատանքային սեզոնը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: ՀՀԿ-ականները քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել, որ այլևս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել: Մեր տեղեկություններով՝ քեֆ-ուրախությանը մասնակցել են գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու ՀՀ Կառավարության անդամները, մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:

ՀՀԿ-ականներն առաջինը խմել են Սերժ Սարգսյանի կենացը, այնուհետև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենացները: Իսկ երբ խնջույքի մասնակիցներն առաջարկել են բաժակ բարձրացնել հայոց բանակի համար, պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս բացակայում է, և հանրապետականները որոշել են Սերժ Սարգսյանի կենացը ևս մեկ անգամ խմել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի:

Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առանձնահատուկ խմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենացը: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը ուրախ պարել է»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 495 անգամ
 


Այս թեմայով