Ռոբերտ Քոչարյանն անցել է գործի. նա թիմ է ձևավորում

քոչարյանՆոր խմորումների ետևում Քոչարյանի «ականջներն» են երևում:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու ամիսներին ԲՀԿ-ի շարքերում նոր խմորումներ են ընթանում, որոնց ետևում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ականջներն» են երևում: Քոչարյանը կարծես թե փորձում է ԲՀԿ-ի ներսում իրեն հավատարիմ անձանց թիմ ձևավորել` իր հետագա քաղաքական ծրագրերն իրագործելու համար: Եվ հիմա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում նա 3 պատգամավոր «ունի»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը:

Է. Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, հերքեց ԲՀԿ-ի ներսում Քոչարյանի ենթակայության խումբ ստեղծելու և ԲՀԿ տեսակետից տարբերվող քվեարկությունների մասին լուրերը: «Մինչ քվեարկությունները տարբեր տեսակետ ունենալու դեպքում, մենք այդ մասին հայտնում ենք և վերջում՝ քվեարկությունների ժամանակ, առավել ժողովրդավարական սկզբունքներով ենք առաջնորդվում: Բոլորը քվեարկում են այնպես, ինչպես իրենց համոզմամբ ճիշտ է»,- ասաց Վարդանյանը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,705 անգամ
 


Այս թեմայով