ՍԱՊԾ-ն Սաշիկ Սարգսյանի փաստաբա՞ն

01«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս»,- այս մասին Politik.am-ը տեղեկացավ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքում:

«Կաթի փոշի է ներկրել շուրջ 10 ընկերություն՝ Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Նիդեռլանդներից: Չեռնոբիլից Հայաստանի Հանրապետություն կաթի փոշի չի ներկրվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում վերահսկում է ներմուծվող կաթի փոշու անվտանգության ցուցանիշների համապատասխանությունը՝ իրականացնելով թե փաստաթղթային, թե լաբորատոր ուսումնասիրություններ»,- հավելում է ՍԱՊԾ-ն :

Politik.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամասիայի ու Աշոցքի գյուղացիները  պատրաստվում են նորից դուրս գալ բողոքի ակցիայի:   Կաթ մթերող ընկերությունները հիմա  էլ հրաժարվում են գյուղացիներից կաթ գնել:

Պատճառը, ըստ նրանց, այն է, որ  վերջիններս սկսել են Չեռնոբիլից  Հայաստան ներկրված կաթի փոշի գնել: Գյուղացիների  պնդմամբ, այս դեպքում մեկ լիտր կաթ ստանալը մթերողների վրա նստում է  բավական էժան՝ 80 դրամ, իսկ գյուղացիներից իրենք պատրաստվում են հունիսի մեկից մեկ լիտր կաթը գնել 130 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն:

Մեզ ահազանգած գյուղացիների բողոքելով, Չեռնոբիլից մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, ներկրողը, նրանց պնդմամբ ՀՀ նախագահի եղբայրն է: Գյուղացիները վրդովված են,  որ սա վերջապես կքայքայի գյուղատնտեսությունը ու կստիպի գյուղացիներին արտագաղթել հայրենիքից: Նրանց վստահեցմամբ, կաթի փոշուց  ստացվող կաթնամթերքը կասկածելի որակ ունի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լավ կանի հայտարարի, թե այս տարվա 688 տոննա ներկրված կաթի փոշին, ո՞ր ընկերությունն է ներկրել: Ոչ թե արագ հերքի, թե Չերնոբիլից Հայստան կաթի փոշի չի ներմուծվել:

 

Դիտվել է 741 անգամ
 


Այս թեմայով