Նիկոլայ Բաղդասարյանի դեմ գործ է հարուցված

Նիկոլայ Բաղդասարյանի դեմ գործ է հարուցվածՆիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործ կա, և մի քանի տարի է ՝ վերջինս քաշքշուկների մեջ է:

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, Վարդան Պետրոսյանի և մի շարք այլ գործերով հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործ կա, և մի քանի տարի է ՝ վերջինս քաշքշուկների մեջ է: Մեր տեղեկություններով, տարիներ առաջ վրաերթի գործով տուժող կողմը դիմել է իրավապահներին, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործ հարուցեն՝ դատարանում և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ վրաերթի ենթարկված իրենց թոռան անձնական կյանքի և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերով որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, սակայն տուժող կողմն այն բողոքարկել է գլխավոր դատախազին, ով վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հարուցվել է նոր քրեական գործ` ՔՕ 144-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 145-րդ (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) հոդվածների հատկանիշներով, հարցաքննվել են կողմերը:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով