Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կալանավորված մեղադրյալի մայրը դիմում է գլխավոր դատախազին (Video)

Կալանավորված մեղադրյալի մայրը դիմում է գլխավոր դատախազին (Video)

Կալանավորված մեղադրյալի մայրը դիմում է գլխավոր դատախազին (Video)Քաղաքացի Կարեն Դավթյանը 2014 թվական ապրիլի 25-ից կալանավորված է և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»:  Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու քաղաքացիների, որոնք ընդունել են իրենց մեղքը, իսկ Կարեն Դավթյանը իսկզբանե իրեն մեղավոր չի ճանչում: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպանը՝ Հայկազ Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն այժմ կալանավորված է  և ինքը բողոքարկել է  խափանման միջոցի որոշումը, սակայն Կարենը դեռևս կալանավորված է:

2015 թվականի հունիսի 22-ին Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանում  նշանակված է հերթական դատական նիստը, որի ժամանակ կհնչի պաշտպանական ճառերը:

Politik.am-ի տեսանյութում մեղադրյալ  Կարեն Դավթյանի մայրը՝ Անահիտը, իր վրդովմունքն է հայտնում իր տղայի նկատմամբ, իր կարծիքով, անարդար դատաքննություն իրականացնելու համար և դիմում է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 69 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy