Նոր Նորքում հրդեհ է բռնկվել

հրդեհՀունիսի 3-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.30-ին: Վ. Վ.-ի բնակարանի հյուարսենյակում (20 ք.մ) մասամբ այրվել է գույքը. հեուստացույցը՝ տակդիրով, սեղան և աթոռներ, բազմոց և բազկաթոռներ:

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով