Էրեբունիում բնակիչները «լույսի փողը» կանխիկով են վճարում ինչ-որ անհատի

Էրեբունիում բնակիչները «լույսի փողը» կանխիկով են վճարում ինչ-որ անհատիԱյդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները՝ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին:

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Պարզվում է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի: Թե քանի նման դեպք կա Հայաստանի տարածքում, քանի ձեռնարկություն է իր սպառած էլէներգիայի դիմաց կանխիկով՝առանց գրավոր արձանագրման վճարում, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները՝ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «չգրանցված» գնորդների կողմից էլէներգիա սպառելու պատմության մասին իրավապահները վաղուց տեղեկացված են, սակայն նշանակություն չեն տվել խնդրին: Այսինքն՝ բոլորը գիտեն, թե ինչպես է «կորում» հոսանքը, բայց չնկատելու են տալիս»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով