1955 թվականի սեպտեմբերի 6-ին, Ստամբուլում 16 հույն սպանվեց

ALinՀունաստանում սեպտեմբերի 6-7-ը պետականորեն սգո օր է նշանակված:1955 թվականի այդ օրերին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից դավադրություն էր կազմակերպվել Ստամբուլի հունական համայնքի դեմ.«Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիաից հետո շարունակվում է Հանրապետական Թուրքիայում: 1955 թվականի 6-7 Թուրքական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ստամբուլի ոչ մահմեդական բնակչության դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սարգիս Հացպանյանը:

Բանախոսը նշում է, որ հարձակումներից տուժել են նաև հայեր և Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնություններ, սակայն տեղի ունեցածը հիմնականում կարելի է որակել որպես հակահունական գործողություն.«1930 թվականին պետական պաշտոնական ատյաններում Կոստանդնուպոլիսը վերանվանվեց Ստամբուլ, սակայն քաղաքը վերջնականապես հունաթափվեց 1955 թվականին»,- ասում է բանախոսը։

1955 թվականի հարձակումների արդյունքում, 48 ժամվա ընթացքում թալանվեց և ոչնչացվեց հունական 4348 խանութ, 110 հյուրանոց, 27 դեղատուն, 23 դպրոց ( որոնցից 3-ը հայկական), 21 գործարան, 73 եկեղեցի(հիմնականում հույն ուղղափառ), 2 վանք, 1 հրեական սինագոգ։ 1000-1500 բնակարան ամբողջությամբ թալանվեցին և հրդեհվեցին։ Ըստ հունական տվյալների սեպտեմբերի 6-7 հարձակման հետևանքով մահացել են 16 հոգի, ըստ ամերիկյան տվյալների 15, ըստ թուրքական տվյալների 11։ Սական հաջորդ օրերին ևս հարձակման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել։

Զեմֆիրա Քալաշյան

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով