Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի հանգրվանած հյուրանոցի բակում (Video)

ԱՄՆՍեպտեմբերի 29–ին, մի խումբ սփյուռքահայեր Զարուհի Փոստանջյանի հետ միասին ակցիա էին կազմակերպել Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ, Նյու Յորքի շենքերից մեկի դիմաց ի նշան բողոքի։

Վերջին տարիներին միլիարդավոր դոլլարներ են հափշտակվել հենց այս մարդու կողմից։ Ամեն տարի հայ ժողովրդից գողացվել են միլիարդավոր դոլլարներ։ Մենք Նյու–Յորքում ենք այս պահին։ Այդ մարդը (Սերժ Սարգսյանը) հիմա այստեղ է, այս շենքում։ Նա մեկ այլ հայի հետ միլիոնների արժողության ոչ հրապարակային գործարք է անում։ Ինչ է՞, նա վախենում է՞ Սփյուռքից։ Մենք չորս սփյուռքահայերս այստեղ ենք Զարուհի Փոստանջյանի հետ միասին։ Թող իմանա, որ մենք հետևում ենք իրեն։ Մենք եկել ենք, որ նրան ասենք «Սփյուռքը տեսնում է քեզ, գող», «Դադարեցրու պատերազմի վետերաններին ծեծելն ու բանտարկելը», «Վերադարձրու միլիարդները», ի դեպ, մենք չենք խնդրում, մենք պետք է պարտադրենք, որ նա վերադարձնի դրանք, և «Սերժիկ, հեռացրու հանցագործ ձեռքերդ Սահմանադրությունից»։ Նա փորձում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի միակուսակցական համակարգ ստեղծի և պահպանի իր անձնական իշխանությունը։ Նա, որպես շախմատ խաղացող, ամեն ինչ անում է, որ խուսափի բանտից և պահպանի իր իշխանությունը։ Մենք այստեղ, այս փողոցում, որը կոչվում 79 Ավենյու, կանչում ենք,«Սերժիկ, դու չես կարող թաքնվել Նյու Յորքում, դու՛րս արի»։

Դիտվել է 144 անգամ
 


Այս թեմայով