Հակառակորդը ՀԱՆ-17-ից 20 արկ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՀԱՆ-17Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /28 արկ/ և 82 /31 արկ/ մմ-ոց ականանետերից ու  ՀԱՆ-17 /20 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 


Այս թեմայով