5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Նախիջևանում

5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՆախիջևանԱյսօր՝ ժամը 08:28-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03:24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում:

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով